BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Պատրաստվել են ապրիլյան պատերազմում զոհված հերոսների մասին պատմող հոլովակներ (տեսանյութ)

Պատրաստվել են ապրիլյան պատերազմում զոհված հերոսների մասին պատմող հոլովակներ (տեսանյութ)
02.09.2016 | 13:47

Արցախի անկախության 25-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, հանրությանն է ներկայացվում «Ճանաչենք մերօրյա հերոսներին» խորագրով ծրագիրը, որը հոլովակների միջոցով պատմում է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մասին։

Այս ծրագիրն իրականացվում է երրորդ տարին «Աշխարհազոր» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Նախորդ երկու տարիներին տեսանյութերի միջոցով ներկայացված էին այն հերոս տղաները, ում շնորհիվ կերտվել են Արցախյան հաղթանակները։

«Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանը նշում է, որ պատերազմը չի ավարտվել, և ապրիլին մեր զինծառայողների կյանքի գնով հաջողվեց կասեցնել հակառակորդի հարձակումն ու ամուր պահել մեր դիրքերը։ «Մենք որոշեցինք «Ճանաչենք մեր հերոսներին» շարքն այս անգամ նվիրել նորօրյա հերոսների հիշատակին։ Պատրաստվել է 100 հոլովակ։ Դրանք այսօրվանից սկսած տեղադրվում են «Աշխարհազոր» ՀԿ-ի յութուբյան էջում»,- ասում է Րաֆֆի Գևորգյանը։

Զոհված տղաների մասին նյութերը, ըստ ՀԿ ղեկավարի, հավաքագրվել են մամուլից, համագործակցելով պաշտպանության նախարարության հետ՝ ճշգրտվել են տեղեկությունները, զինծառայողների սխրանքի պատմությունները, նրանց պարգևատրումները և այլն։

Նախորդ տարիներին պատրաստած հոլովակները տարածվել են սոցիալական ցանցերով, հեռարձակվել են տարբեր հեռուստաընկերությունների կողմից։ Նորօրյա հերոսների մասին պատմությունները նույնպես ծրագրվում է հեռարձակել հեռուստաեթերով։

Րաֆֆի Գևորգյանը նկատում է, որ այս թեման միշտ արդիական է, քանի որ միշտ էլ կարևորագույն խնդիր է հերոսի կերպարի արժևորումը, և որքան էլ ժամանակ անցնի, թե′ նախորդ սերնդի, թե′ մերօրյա հերոսները պետք է փառաբանվեն, և նրանց սխրանքը պետք է իմանա ցանկացած հայ մարդ։

Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Բենիամին Մոնթե Եղոյանի մասին պատմող հոլովակները կարող եք դիտել հետևյալ հղումներով

https://www.youtube.com/watch?v=llvPQZiYjsk

https://www.youtube.com/watch?v=T3KcUhycyr8&feature=youtu.be

https://www.youtube.com/watch?v=2njlfjeTbkI&feature=youtu.be

Դիտվել է՝ 2669

Մեկնաբանություններ